Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Քանի՞ հեղափոխական կա ընդդիմադիրների մեջ

Քանի՞ հեղափոխական կա ընդդիմադիրների մեջ
01.11.2013 | 17:01

Շանթ Հարությունյանը, ով «Ցեղակրոն» կուսակցության նախագահն է, Ազատության հրապարակում նստած է` «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով: Շանթը լրատվամիջոցներին հայտնել է, թե չի սպասում կուսակցությունների` իր հեղափոխության կոչին միանալուն, նա սպասում է անհատներին: Սա թերևս պատճառաբանված է Շանթի և տրամաբանական է առհասարակ մեր իրականության համար: Կուսակցություններից ոչ մեկը Հայաստանում հասարակության հեղափոխական տրամադրությունները մինչև վերջ չի տարել: Միշտ եղել է մի սահման, որից անդին քաղաքական ուժերը խուսափել են «Հեղափոխություն», «Հիմա» կոչերից: Քաղաքական կուսակցությունները ունեն իրենց շահերը թե գործող իշխանության, թե արտաքին աշխարհի հետ հարաբերություններում, միայն անհատներն են, որ կարող են անկախ լինել: Ահա թե ինչու է Շանթ Հարությունյանը ապավինում անհատներին: Նստացույցը դեռ նոր է սկսվել ու ժամանակը ցույց կտա, թե ՀՀ քանի քաղաքացի կմիանա Շանթի հեղափոխական պայքարին: Չնայած կուսակցությունների մասին նրա հայտարարությանը, տրամաբանորեն նրան կարող են միանալ նաև անհատ կուսակցականներ, ում համար երկրի վիճակը ավելի կարևոր է, քան կուսակցական շահը: Շանթ Հարությունյանի նստացույցը կարող է յուրօրինակ փորձաքար լինել նրանց համար նաև, ովքեր դեռևս ամռանը հայտարարում էին, թե այս տարվա աշունը քաղաքականապես թեժ է լինելու: Այդ ուժերը թեժ աշնան իրենց խոստումները իրականացնելու համար դեռևս ոչինչ չեն արել, իսկ աշնան ավարտին ընդամենը մեկ ամիս է մնացել: Նկատենք, որ Շանթը հեղափոխության համար քաղաքական առումով հետաքրքիր պահ է ընտրել, քանի որ գործող իշխանությունը իր լավ ժամանակները չի ապրում այս օրերին: ՄՄ-ԵՄ ընտրության հարցը, Ռուսաստանի պաշտոնական խաղերը Ղարաբաղյան հարցի կարգավորման կոնտեքստում, արտագաղթի` անցյալ տարվա համեմատ 12 տոկոս աճը, օր-օրի կատարվող թանկացումները և վերջապես` իշխանության ներսում փոխադարձ անվստահության առկայությունը քիչ գործոնններ չեն հեղափոխական տրամադրությունների աճի համար: Քիչ չեն, բայց արդյո՞ք բավարար են նրանց համար, ովքեր ավելի հեշտ խոսում են, քան գործում: Այս նստացույցով հնարավոր կլինի նաև պարզել, թե քանի հեղափոխական կա առաջին հերթին քաղաքական ընդդիմադիր դաշտում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2498

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ